ԱԵԳՄՄ-ն 3 տարեկան է

HOVIK-AVANESOV avatar   
HOVIK-AVANESOV


Ուղիղ 3 տարի առաջ` 2015թ. հունվարի 13-ին, Ավետիք Հարությունյանի և Սիրանուշ Պետիկյանի նախաձեռնությամբ հիմնադրվել է «Արցախի Երիտասարդ Գիտնականների և Մասնագետների Միավորում» հասարակական կազմակերպությունը (ԱԵԳՄՄ)` նպատակ ունենալով միավորել Արցախի երիտասարդ գիտնականներին և մասնագետներին, նպաստել նրանց գիտական և ստեղծագործական զարգացմանը, ձևավորել նրանց մասնագիտական աճի համար բարենպաստ մթնոլորտ, աջակցել Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միջազգային ինտեգրմանը, ինչպես նաև ՀՀ-ի և Արցախի հասարակական կյանքին նրանց ակտիվ մասնակցությանը:

Անցած տարիների ընթացքում Կազմակերպությունն Արցախում իրականացրել է մի շարք գիտակրթական ու ռազմահայրենասիրական ծրագրեր, մասնավորապես`

  1. 1. «Գիտության զարգացման հիմնախնդիրներն ու      հեռանկարներն Արցախի երիտասարդության շրջանում» խորագրով կլոր սեղան (21.03.2015թ.):
  2. 2. Մեծ Հայրենականին արցախցիների մասնակցության      մասին պատմող «70-ամյա հաղթանակի վկաները» ֆիլմի նկարահանում      (շնորհանդեսը` 05.05.2015թ.):
  3. 3.«Երիտասարդների իրավագիտակցության մակարդակի      բարձրացման հիմնախնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» ուսուցողական դասընթացների շարք, որին      մասնակցել են մոտ 30 երիտասարդներ, իսկ դրա շրջանակներում տպագրվել է      «Իրավագիտակից երիտասարդ» տեղեկատվական գրքույկը (24.03-02.04.2016թ.):
  4. 4.«ԼՂՀ (Արցախի) 25-ամյա պետականության      ձեռքբերումներն ու արդի մարտահրավերները» թեմայով 1-ին միջազգային երիտասարդական գիտաժողով, որին մասնակցել      են Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի      Հանրապետությունից ժամանած պրոֆեսորներ և երիտասարդ գիտնականներ (77      մասնակից): Արդյունքներն ամփոփվել են գիտաժողովի նյութերի ժողովածուում      (15-18.09.2016թ.):
  5. 5.«Սահմանադրություն և իրավունք» դպրոցականների      հանրապետական 1-ին օլիմպիադա, որին      մասնակցել են Ստեփանակերտի և Արցախի շրջկենտրոնների թվով 55 աշակերտներ:      Հաղթողներն ու բարձր արդյունքներ ցուցաբերած մասնակիցները պարգևատրվել են      Օլիմպիադայի հովանավոր Կարեն Սարգսյանի կողմից (28.02.2017թ.):
  6. 6.«Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու      հմտությունների ձևավորումը և խթանումն Արցախի երիտասարդության շրջանում» ուսուցողական դասընթացների շարք, որին      մասնակցել են մոտ 20 երիտասարդներ, որոնցից մեկն արդեն սկսել է զբաղվել      ձեռնարկատիրական գործունեությամբ: Դասընթացի շրջանակներում տպագրվել է      «Գործարար ուղեցույց» ձեռնարկը (10-17.06.2017թ.):
  7. 7.«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման      հիմնախնդիրներն ու հեռանկարները» խորագրով      2-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով, որին մասնակցել են ԱՄՆ-ից,      Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի      Հանրապետությունից ժամանած պրոֆեսորներ և երիտասարդ գիտնականներ (63      մասնակից): Արդյունքներն ամփոփվել են գիտաժողովի նյութերի ժողովածուում      (14-17.09.2017թ.):
  8. 8. «Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ռազմահայրենասիրական ծրագիր, որի      շրջանակներում տպագրված գրքում ներկայացված են Արցախի պաշտպանության բանակի      32 ժամկետային զինծառայողների հետ հարցազրույցները` նրանց անցած մարտական      ուղու և զինծառայության վերաբերյալ ունեցած դիտարկումների մասին      (01.04-31.10.2017թ.):

Կազմակերպությունը մեծապես նպաստել է նրան, որպեսզի Արցախում և Հայաստանում գիտությամբ զբաղվող երիտասարդներն ավելի մոտիկից ճանաչեն իրար, տարբեր ձևաչափերով համագործակցեն իրար հետ, ինչպես նաև փոխանակվեն գիտական տեղեկատվությամբ:

http://aegmm.org/archives/1313http://aegmm.org/archives/1313



Комментариев нет