Ս.թ. հոկտեմբերի 27-29-ը Մեսրոպ Մաշտոց Համալսարանում կկայանա միջազգային գիտաժողով՝ Կովկասը՝ մեր ընդհանուր տուն թեմայով՝ նվիրված Մեսրոպ Մաշտոց Համալսարանի 20-ամյակին [https://docs.google.com/document/d/1cxfH2NKDK6YpN8E5bJ46WUzepmwo-bbAIZ0_mnrbLiA/edit]ամյակին [https://docs.google.com/document/d/1cxfH2NKDK6YpN8E5bJ46WUzepmwo-bbAIZ0_mnrbLiA/edit]
Գիտաժողովի կազմակերպիչներն են՝
Արցախի Հանրապետության Կրթության, գիտության և սպորտի նախարարություն
Մեսրոպ Մաշտոց Համալսարան
Գիտաժողովի կազմկոմիտեն բոլոր ցանկացողներին հրավիրում է մասնակցելու միջազգային գիտաժողովին՝ նվիրվածտարածաշրջանի հումանիտար, տնտեսագիտական, սոցիալ-քաղաքական զարգացման արդիական հարցերի քննարկմանը:
Գիտաժողովի մասնախմբերն են՝
- Իրավունք, քաղաքագիտություն, փիլիսոփայություն, պատմություն, միջազգային հարաբերություններ, տարածաշրջանագիտություն,
- Մանկավարժություն, մեթոդիկա, հոգեբանություն:
2.Տնտեսագիտություն, կառավարում, ինֆորմացիոն տեխնոլոգիաներ,
3.Լեզվաբանություն, թարգմանչական գործ, լրագրություն,
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը էլեկտրոնային տարբերակով m.mashtots@mail.ru էլ.հասցեին ուղարկել
- գիտաժողովի մասնակցության հայտը (ձևը կցվում է)
- հոդվածի տեքստը:
Ի գիտություն՝
Բոլոր նյութերը ստուգվելու են <<Անտիպլագիատ>> համակարգով և ոչ օրինաչափ փոխառությունների առկայության և արդիականության բացակայության դեպքու հոդվածը չի ընդունվելու:
Գիտաժողովի նյութերը պետք է ներկայացվեն առանձին ֆայլով և համապատասխանեն հետևյալ պահանջներին.
- Հոդվածի ծավալը՝ մինչև 8 էջ /<<Մեթոդիկա>> մասնախմբի համար 8 էջից ոչ պակաս,/
- Ռուսերեն՝ Times New Roman, տառաչափ՝ 12
- Հայերեն՝ Sylfаen, տառաչափ՝ 12
- Անգլերեն՝ Times New Roman, տառաչափ՝ 12
Տեքստում ունենալ հղումներ /տե՛ս հոդվածի ձևավորման նմուշը/,
Ունենալ անոտացիա՝ հոդվածի շարադրման լեզվով և 2 այլ լեզուներով /հոդվածի գրման լեզվից տարբեր/,
Բանալի բառեր՝ 3 լեզուներով,
Բոլոր հոդվածները պետք է շարված լինեն.
Հոդվածները ընդունվում են մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը:
Ուղեվարձը և գիշերակացն ապահովում են մասնակիցնռրը:
Հոդվածի հեղինակը պատասխանատու է ներկայացրած նյութի բովանդակության ու գրագիտության համար:
Գիտաժողովի նյութերի ժողովածուի հրատարակումը նախատեսվում է գիտաժողովին ընդառաջ:
Հոդվածը և հայտը պարունակող ֆայլի անվանումը պետք է համընկնի հոդվածի հողինակի ազգանվան հետ:
Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝ փ.գ.թ., ՄՄՀ պրոֆեսոր Ղարիբ Միքայելի Բաբայան:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել իրավագիտության ֆակուլտետի դեկան ալվինա Վալերիի Ներսեսյանին (e-mail: alners@inbox.ru) և պատասխանատու քարտուղար Ագաթա Վլադիմիրի Սաֆարյանին (e-mail: m.mashtots@mail.ru).