«Ուրախ Զատիկ» [https://www.facebook.com/events/409890512705886/]Արցախի Դադիվանք վանական համալիրը իր հյուրընկալ դռներն է բացում բոլորի առջև 2017 թվականի ապրիլի 16-ին: Արդեն ավանդական դարձած Սուրբ Զատիկը նշելու և ազգային կոլորիտով համեմված տաղավարներն ու գեղարվեստական համարները վայելելու համար միացեք մեզ: Սկիզբը ժամը 10:30-ին: Տոնական միջոցառման ընթացքում կազմակերպվելու է հյուրասիրություն, լինելու է զատկական պատարագ: Միջոցառումը համեմված է լինելու ազգային երգ ու պարով: Նոր Բրաջուրից կմիանա նաև «Անթեղ» ավանդական պարի խումբ:
Առաջին անգամ Դադիվանքում համերգային ծրագրով հանդես կգա Արցախի «Մենք ենք, մեր սարերը » համույթը:
Բոլորին սիրով սպասում ենք
Keine Kommentare gefunden